Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քոչարյանի նախագահության ժամանակ ես զինվոր էի. հաց ու ջուր չունեինք, է՜». Ալեն Սիմոնյան

20:25, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Քոչարյանի նախագահության ժամանակ ես զինվոր էի. հաց ու ջուր չունեինք, է՜». Ալեն Սիմոնյան

«Երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնն էր գրավում, ես այստեղ հասարակ զինվոր էի՝ 2000-2002 թվականներին»,- Արմավիրում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը:

«Երկու տարի ես այնտեղից այստեղ քաղաքով քայլում էի, որովհետև ունեինք ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր»,- ասաց նա:

Դիմելով հրապարակում հավաքվածներին՝ Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Դուք լավ գիտեք, չէ՞, որ զինվորներին բերում էին քաղաք, որ այստեղ լողանան: Հիմա իրանք ծաղրելով ասում են՝ այո մեր ժամանակ կլուբնիկ չէին ուտում. ախր, մենք հաց ու ջուր չունեինք, է՜: Գերեզմանի մոտ գալիս էին մեր ծնողները, թաքուն մեզ ուտելիք էին բերում, որ մենք դուրս գանք հաց ուտենք»,- ասաց Սիմոնյանը:

| | |
6781 | 0
Facebook
COMMENT.am