Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր ուղեղի ռեսուրսներն օգտագործում ենք մեկս մյուսի նկատմամբ հաղթանակ տանելու համար ու սպառում ենք ինքներս մեզ». Տարոն Սիմոնյան

20:15, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Մեր ուղեղի ռեսուրսներն օգտագործում ենք մեկս մյուսի նկատմամբ հաղթանակ տանելու համար ու սպառում ենք ինքներս մեզ». Տարոն Սիմոնյան

«Մենք չենք օգտագործում այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք: Մենք անդադար աղմուկ-աղաղակի մեջ ենք լինում և մոռանում ենք մեր հնարավորությունների մասին: Շատ ենք խոսում, որ բնական պաշարներ չունենք, աշխարհագրական դիրքը վատն է, թշնամիներով ենք շրջապատված: Բայց մենք ունենք ավելին, քան պետք է՝ գիտելիքներով զինված հասարակություն և անհատներ, որոնք ոսկու պես բան են ցանկացած հասարակության համար: Դրա համար այդ ռեսուրսներն ունեցող մարդիկ, երբ գնում են այլ երկրներ, նրանց ձեռքերի վրա են պահում: Իսկ մենք մեր ուղեղի ռեսուրսներն օգտագործում ենք մեկս մյուսի նկատմամբ հաղթանակ տանելու համար ու սպառում ենք ինքներս մեզ: Այնինչ այդ հաղթանակը պետք է տարվի դրսի թշնամիների համար»,- Սիսիանում իր ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը, ով նախընտրական ցուցակում ներառված չէ:

| | |
563 | 0
Facebook
COMMENT.am