Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչն է վատ. լավագույն գործարքներից է». Քոչարյանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի մասին

19:45, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Ի՞նչն է վատ. լավագույն գործարքներից է». Քոչարյանը՝ «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի մասին

Կապանում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր օրոք կյանքի կոչված «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրին, որը բազմիցս քննադատվել է քաղաքական և հասարակական տարբեր շրջանակների կողմից:

«Ես բազմաթիվ անգամ արտահայտվել եմ այդ թեմայի շուրջ. բոլոր այն գույքերը, որոնք այդ գործարքի մեջ էին, նրանք մնացել են Հայաստանում, նրանց անիվներ չեն կպցրել և Հայաստանից չեն տեղափոխել Ռուսաստան, իրենք Հայաստանում են, աշխատում են, Հայաստանի ռեզիդենտ են, հարկեր են տալիս ՀՀ-ում, բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվել այդ բիզնեսներում: Բացի այդ, 100 մլն դոլար, որ պետք է դուրս գար ՀՀ-ից, դուրս չի եկել, ի՞նչն է վատ այս գործարքի մեջ, լավագույն գործարքների մեկն է»,- հայտարարեց նա:

| | |
3154 | 0
Facebook