Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միակ մարդն եմ եղել, որ, ասենք թե, ձերբակալել են». Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

19:35, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Միակ մարդն եմ եղել, որ, ասենք թե, ձերբակալել են». Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

«Ես իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ»,- Աբովյանում մեկնարկած ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը։

«Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ, իմ ծրագրերն իրականացնելու համար։ Ես ոչ մեկի հետ չեմ գնալու։ Ես միակ մարդն եմ եղել, որ, ասենք թե, ձերբակալել են, ես պայքարել եմ, ասել եմ, որ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա։ Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Փաշինյանի հետ Ծառուկյանը կոալիցիա է կազմելու»,– ասաց Ծառուկյանը։

Նա նաև շեշտեց, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապն ավելի ամրապնդել ոչ միայն խոսքով, այլև գործով։

«Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է։ Նա առաջին օրվանից մեր կողքին է եղել, մինչև այսօր մեր կողքին է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ամրապնդենք, զարգացնենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի և պետության անվտանգությունը»,– ասաց Ծառուկյանը։

Նա մատնացույց արեց մոտակայքում գտնվող՝ հայ-ռուսական համերաշխության հուշարձանը և շեշտեց, որ Հայաստանի սահմանները պետք է պահեն հայ ու ռուս զինվորները՝ ուս ուսի տված:

| | |
5626 | 0
Facebook
COMMENT.am