Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դառնալու ենք изгой պետություն. դո՛ւրս եկեք մահաբեր թմբիրից». Սերժ Սարգսյան

19:10, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Դառնալու ենք изгой պետություն. դո՛ւրս եկեք մահաբեր թմբիրից». Սերժ Սարգսյան

«Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, հետագայում նաև Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը»,- «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«27 օր է՝ մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամական զորամիավորումները: Ամեն օր հովիվներ և զինվորներ են գերեվարվելու, թշնամին նոր գյուղեր ու ավաններ է գրավելու: Ձեզ չեն հարգելու՝ ո՛չ դրսում, ո՛չ ներսում: Անարգելու են. մենք դառնալու ենք изгой պետություն, изгой ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել...: Դիմում եմ այն հայրենակիցներին, ովքեր հիասթափվծ են ու անտարբեր: Իմ սիրելի՛ հայեր, դո՛ւրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից: Կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին՝ օգտագործե՛ք այս քարոզարշավը դեռևս նիկոլիզմով ախտահարված ձեր ընկերների ու բարեկամների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

| | |
1867 | 0
Facebook