Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կտրորենք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողնե՛ր». Փաշինյան

18:55, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Կտրորենք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողնե՛ր». Փաշինյան

«Քրոզարշավի առաջին օրվա արձագանքները տեսեք: Էլի սկսել են բայղուշությունների շարքը՝ Հայաստանում, չգիտեմ, բախումներ են ըլնելու, հետընտրական պրոցես, չգիտեմ ինչ»,- Արմավիր գյուղում իր նախընտրական ելույթի ընթացքում ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Փաշինյանը: «Ով ա ում ասում, մի հատ ինձ կարա՞ք բացատրեք: Բաղրամյան պողոտայում 500 դրամանոց քյաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ: Չի կարող որևէ ուժ կանգնել ժողովրդի առաջ: Կփորձեք, կփորձեք, կտրորենք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողնե՛ր: Ես դա ասում եմ ոչ որպես վարչապետի պաշտոնակատար, այլ որպես Հայաստանի քաղաքացի, ով իր սրտում զգում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցավն ու երազանքը: Չի լինելու որևէ բախում, չի լինելու հետընտրական պրոցես, որովհետև հունիսի 20-ին ժողովուրդը վերահաստատելու է իր իշխանությունը»,- ասաց նա:

7610 | 0
Facebook