Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.

Իրադարձություններ

«Դու նամուս ունե՞ս, պատիվ ունե՞ս». Վանեցյանը՝ Փաշինյանին

18:30, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Դու նամուս ունե՞ս, պատիվ ունե՞ս». Վանեցյանը՝ Փաշինյանին

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Դու նամուս ունե՞ս, դու թասիբ ունե՞ս, դու պատիվ ունե՞ս: Դո՛ւ, որ հայրենի հողի համար իր կյանքը զոհած հերոսներին զրկել ես անգամ հայրենի հողում հավերժ ննջելու հնարավորությունից: Դո՛ւ, որ կործանել ես մի ամբողջ սերունդ, մի ամբողջ պետություն և մի ամբողջ երազանք»:

Վանեցյանը հայտարարեց, որ հունիսի 20-ը ՀՀ քաղաքացիների համար լինելու է նոր փորձություն. «Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու մասին է: Բայց ես համոզված եմ. որևէ կասկած չունեմ, որ այն միասին և արժանապատվորեն հաղթելու ենք»,-հայտարարեց նա:

| | |
2458 | 0
Facebook