Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրատեղամասերում բախումներ են լինելու, որոնք անկառավարելի են դառնալու». Լևոն Տեր-Պետրոսյան

17:20, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Ընտրատեղամասերում բախումներ են լինելու, որոնք անկառավարելի են դառնալու». Լևոն Տեր-Պետրոսյան

Շարունակելով նախընտրական քարոզարշավի ընթացքի ու հունիսի 20-ին սպասվող ընտրությունների թեման՝ Տեր-Պետրոսյանն ասաց. «Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների: Դրանով էլ չեն բավարարվելու: Ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, որի ժամանակ անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում, որոնք, կարող է, անկառավարելի դառնան»:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է: «Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության: Ամեն գնով բառը հենց այնպես չեմ օգտագործում: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար: Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի: Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է»,- ասել էր առաջին նախագահը:

| | |
3149 | 0
Facebook