Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս խայտառակ վարքագիծն անպատիժ չի մնալու». Արամ Վարդևանյան

17:30, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Այս խայտառակ վարքագիծն անպատիժ չի մնալու». Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել. «Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ գործող ժամանակավոր իշխանությունը վարչական ռեսուրսի չարաշահմամբ սկսել է ճնշումներ գործադրել ուսուցիչների և դպրոցների տնօրենների վրա՝ փաստացի ստիպելով իրականացնել քարոզչություն հօգուտ վարչապետի պաշտոնակատարի։ Նշվածն առավել հաճախ արձանագրվում է Լոռու, Շիրակի և Արարատի մարզերում:

Կրկնակի դատապարտելի է, որ այս գործընթացի մեջ ներգրավում են ԱԱԾ ծառայողների. սահմանային խայտառակ վիճակը կարգավորելու և անվտանգային սպառնալիքները կանխելու փոխարեն ուժային կարևորագույն կառույցը ծառայեցվում է ապօրինի խնդիրներ լուծելու համար:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինությունների համակարգման և կազմակերպման համար նույնիսկ հատուկ շտաբ է ձևավորվել:

Մեկ անգամ ևս զգուշացնում ենք ժամանակավոր իշխանությունների ապօրինի հրահանգները կատարողներին` այս խայտառակ վարքագիծն անպատիժ չի մնալու, յուրաքանչյուր դեպքի, յուրաքանչյուր ճնշված ուսուցչի ու տնօրենի համար օրենքի առաջ պատասխանատվության եք ենթարկվելու: Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողների ուշադրությունը, չնայած որևէ դեպքի դեռ պատշաճ արձագանք չի տրվել: Կարևորում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցին ևս հետևողական լինի»:

| | |
2341 | 0
Facebook
COMMENT.am