Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում». Լևոն Տեր-Պետրոսյան

17:00, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում». Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով խորհրդարանական առաջիկա ընտրություններին, ՀԱԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց. «Սրանք սովորական ընտրություններ չեն: Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ, իմ կանխազգացմամբ, սրանք լինելու են ՀՀ պատմության ամենախայտառակ, վտանգավոր ընտրությունները: Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության: Ամեն գնով բառը հենց այնպես չեմ օգտագործում: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար: Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի: Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է»:

4329 | 0
Facebook