Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը հրաժարվել է հանդիպել Զելենսկիի հետ՝ Պուտինի հետ գագաթնաժողովից առաջ․ #Axios

15:15, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Բայդենը հրաժարվել է հանդիպել Զելենսկիի հետ՝ Պուտինի հետ գագաթնաժողովից առաջ․ #Axios

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտափոխվել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ հանդիպում կազմակերպել իր ուկրաինացի գործընկերոջ հետ, հաղորդում է Axios-ը:

Սպիտակ տան աղբյուրին հղում անելով՝ ԶԼՄ-ները պնդում են, որ Վաշինգթոնն իսկապես դիտարկել է Վլադիմիր Զելենսկիին հրավիրելու տարբերակը՝ Ժնևում Պուտինի հետ բանակցություններից առաջ: Սակայն հետագայում ԱՄՆ նախագահի վարչակազմը հրաժարվել է այդ հանդիպումից՝ Զելենսկիի՝ «Նաֆթոգազ» պետական էներգետիկ ընկերության ղեկավարությանը փոխելու որոշման պատճառով։

Ինչպես Զելենսկին հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում, նա պատրաստ է Բայդենի հետ հանդիպել Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ, որպեսզի, ի թիվս այլ հարցերի, քննարկի «Հյուսիսային հոսք-2»-ը, սակայն այդ թեմայով խորհրդատվություններ չեն եղել:

Այնուամենայնիվ, ամերիկացի գործընկերոջ հետ «այս կամ այն ձևով» շփումը հնարավոր է, ընդգծել են Կիևում:

3785 | 0
Facebook