Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա փոխհամաձայնեցված, երկկողմանի շահավետ գործարք է». Կարեն Թովմասյան

14:40, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Սա փոխհամաձայնեցված, երկկողմանի շահավետ գործարք է». Կարեն Թովմասյան

ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը սնվում է Քոչարյանի նկատմամբ հասարակության զգալի շերտերի ունեցած վախից, Քոչարյանը սնվում է հասարակության զգալի հատվածում Նիկոլի նկատմամբ առկա ատելությունից։

Նրանք իրար ուժեղացնում են ու առանց իրար կթուլանան։ Ինչքան էլ իրանք իրար հայհոյեն ու ատեն, երկուսն էլ հասկանում են, որ իրանց փոխադարձ հարվածներն իրար ուժեղացնում են։

Սա փոխհամաձայնեցված, երկկողմանի շահավետ լռելյայն գործարք է՝ ըստ էության»:

| | |
3035 | 0
Facebook