Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լավ գիտեմ՝ ադրբեջանցիներն ի՞նչ նկատի ունեն միջանցք ասելով». Ռ. Քոչարյան

14:30, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Լավ գիտեմ՝ ադրբեջանցիներն ի՞նչ նկատի ունեն միջանցք ասելով». Ռ. Քոչարյան

«Անընդունելի է, երբ գերիների հարցը չկարգավորած, բանակցում են ինչ-որ միջանցքների շուրջ: Վստահ եղեք, որ կոմունիկացիները տենց արագ չեն բացվելու: Իրենք մեզ ճնշելու, մեզնից ինչ-որ այլ ակնկալիքներ ունեն, չեն հասցնելու դա ստանան մինչև ամսի 20-ը, իսկ 20-ից հետո հաստատ չեն ստանալու»,- մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռ. Քոչարյանը: Վերջինը նշեց, քանի որ երկար ժամանակ բանակցել է Ադրբեջանի հետ, լավ գիտի՝ վերջիններն ի՞նչ նկատի ունեն «միջանցք» ասելով. «Միջանցքը՝ դա կոմունիկացիաների աշխատանքը չի, միջանցքը նշանակում է մեկ բան, որ ՀՀ սուվերենությունն այդ տարածքի վրա ինչ-որ տեղ պետք է սահմանափակվի ու այլ սուբյեկտների՝ Ադրբեջանի, Թուրքիայի սուվերենությունն այդ տարածքի վրա մեծանա: Եթե զուտ տրանսպորտային բաց է, ես էլ եմ կողմ...»:

6006 | 0
Facebook