Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել՝ «Նիկո՛լ, դավաճան» գոչելու համար». Ռուբեն Մելիքյան

13:40, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել՝ «Նիկո՛լ, դավաճան» գոչելու համար». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իմ տեղեկություններով՝ քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին՝ «Նիկո՛լ, դավաճան» գոչելու համար։

Որքան հասկանում եմ՝ ձերբակալությունը կատարվել է՝ վերջերս իմքայլականների կողմից «քարոզարշավը խոչընդոտելը» քրեականացնող՝ ակնհայտ հակասահմանադրական հոդվածի հիման վրա։

Ցավոք, ժամանակին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմությունը» չդիմեց Սահմանադրական դատարան, և այդ հոդվածը դեռ ֆորմալ «ապրում է»։ Դրա պատճառով խոսքի ազատությունն իրացնելու համար կոնկրետ անձ այս պահին զրկված է ազատությունից»։

| | |
2867 | 0
Facebook
COMMENT.am