Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության»․ Զախարովա

14:20, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության»․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ քննարկել լարվածության թուլացման և միջադեպերի կանխարգելման հարցերը, սակայն առանց ռազմական փորձագետների ներգրավման այդ երկխոսությունն իմաստ չի ունենա: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ը չի պատասխանել հանդիպում անցկացնելու առաջարկին։

«Ռուսաստանը չի հեռանում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից և պատրաստ է միջադեպերի կանխարգելման և լարվածության թուլացման հարցերի իրական քննարկմանը։ Սակայն առանց ռազմական փորձագետների ներգրավման այդ թեմաների շուրջ բանակցությունները գրեթե իմաստ չունեն։ Եվ պարոն Սթոլթենբերգին այդ մասին շատ լավ հայտնի է»,- նշել է նա։
     Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ավելի քան 1 տարի առաջ ռուսական կողմին հրավիրել են երկխոսության, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել:

3270 | 0
Facebook