Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչո՞ւ գնել Apple ապրանքանիշի սարքեր պաշտոնական ներկայացուցիչներից

12:50, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Ինչո՞ւ գնել Apple ապրանքանիշի սարքեր պաշտոնական ներկայացուցիչներից

Արդեն մի քանի տարի է՝ ամերիկյան Apple ապրանքանիշն իր սմարթֆոնների ու թվային տեխնիկայի սարքավորումներով համաշխարհային, մասնավորապես հայաստանյան շուկայում առաջատար դիրքերում է։

Գնորդների շրջանում, այդ թվում նաև Հայաստանում, մեծ պահանջարկ են վայելում հատկապես iPhone սմարթֆոնները, իրենց հարմարավետության, ֆունկցիոնալության ու բարձր հուսալիության տեսանկյունից գերազանցել են մրցակիցներին։ Վերոնշյալ հատկանիշների շնորհիվ iPhone ապրանքանիշի հեռախոսներն այսօր աշխարհում հայտնիներից են։

Apple ընկերությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սեփական արտադրանքի սպասարկման ծառայություններն ու հաշվի առնում գնորդի պահանջները։ Հայաստանում միայն լիազորված վերավաճառողներից, այսինքն՝ պաշտոնական ներկայացուցիչներից iPhone ձեռք բերելու դեպքում է հնարավոր ստանալ բարձր որակի երաշխիքային սպասարկում, ախտորոշում և գործարանային պահեստամասեր։

Հատկանշական է, որ մինչև երաշխիքային ժամանակահատվածի ավարտը ձեր սարքերը վերանորոգվում են անվճար։

Հայաստանում մինչ օրս Apple-ի լիազորված միակ սերվիս կենտրոնը Chipset նորոգման կենտրոնն է։ Գտնվում է ք. Երևան, Կորյունի 5 հասցեում։

Ինչո՞ւ գնել Apple ապրանքանիշի սարքեր պաշտոնական ներկայացուցիչներից
Ինչո՞ւ գնել Apple ապրանքանիշի սարքեր պաշտոնական ներկայացուցիչներից

Շատերն այն թյուր կարծիքին են, որ ոչ պաշտոնական խանութներից կամ շուկայից գնում կատարելով հնարավոր է տնտեսել ու ձեռք բերել Apple ապրանքանիշի բարձրորակ գաջեթ։ Թերևս, նման դեպքում բացառված չէ, որ ձեզ կխաբեն և բնօրինակ տեխնիկայի փոխարեն պարզապես ձեռք կբերեք անորակ կեղծիք կամ էլ օգտագործված ու վերականգնված մի սարք։ Հարկ է նշել, որ ոչ լիազորված սպասարկման կենտրոններից օգտվելու դեպքում հաճախորդը կարող է զրկվել իր երաշխիքային սպասարկման հնարավորությունից։

Ձեր iPhone-ի երաշխիքային սպասարկումը հնարավոր է ստուգել Apple կայքէջում։

Հայաստանում այն հեռախոսները, որոնք ապօրինի կերպով են ներմուծվում, պարզապես պաշտոնական երաշխիքի տակ չեն ընկնում։

Հայաստանում Apple-ի ամենախոշոր պաշտոնական վերավաճառողն է Mobile Centre ընկերությունը: Հենց այս հայտնի ցանցի ջանքերի շնորհիվ է Հայաստանում ձևավորվել պաշտոնական Apple սարքերի շուկան: Եվ այսօր Mobile Centre-ում ներկայացված Apple սարքավորումների ողջ տեսականին համարվում է 100% պաշտոնական և ենթակա է պաշտոնական սպասարկման: Այսինքն՝ դուք ոչինչ չեք վտանգում՝ գնելով բաղձալի iPhone-ը Mobile Centre սրահներից:

Բացի այդ Հայաստանում Apple-ի պաշտոնական վերավաճառողներն են հանդիսանում Զիգզագ, Վեգա, iStore Viva-MTS, Beeline, Ucom ընկերությունները: Նաև Apple-ի պաշտոնական սարքավորումներ կարելի է ձեռք բերել VLV և Eldorado ցանցերում:

Միայն վերոնշյալ ցանցերից կարող եք ձեռք բերել Apple ապրանքանիշի բնօրինակ սարք, ստանալ երաշխիք և գրագետ խորհրդատվություն փորձագետների կողմից։

Ոչ պաշտոնական խանութներից Apple ապրանքանիշի գաջեթներ գնելու դեպքում անորակ, օգտագործված կամ էլ գողացված ապրանք ձեռք բերելու վտանգն անխուսափելի է։ Բացի այդ, տվյալ պարագայում գնորդը կկորցնի պաշտոնական խանութների գնորդների համար նախատեսված ծրագրերից օգտվելու հնարավորություններից, ներառյալ երաշխիքն ու մուտքը՝ անվճար Apple TV + պարունակությանը։

Ինչպես ստուգել iPhone- ը IMEI- ի միջոցով՝

IMEI-ն շարժական սարքավորումների եզակի միջազգային նույնարկիչ է։ 15 նիշանոց այս համարը պետք է համընկնի նույն հավաքածուի հետ։ Ստուգում ենք՝

  • IMEI-ը հետևի կորպուսի վրա
  • IMEI-ը «Պարամետրեր- Ընդհանուր-Սարքի մասին» բաժնում
  • IMEI-ը * # 06 # հարցում
  • IMEI-ը SIM քարտի դաշտի վրա (արդիական չէ iPhone SE-ին և «հինգի» պարագայում)
  • IMEI տուփի վրա
    Ինչո՞ւ գնել Apple ապրանքանիշի սարքեր պաշտոնական ներկայացուցիչներից
    Ինչո՞ւ գնել Apple ապրանքանիշի սարքեր պաշտոնական ներկայացուցիչներից

Դիմեք Apple ապրանքանիշի միայն պաշտոնական ներկայացուցիչներին՝ վստահ լինելով ձեր ընտրության մեջ։

| | |
1158 | 0
Facebook
COMMENT.am