Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նշված դերակատարը՝ մերժելով համերաշխությունն ու ազգային միասնությունը, քաղաքացիական բախումների կողմնակից է». Մարուքյան

12:10, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Նշված դերակատարը՝ մերժելով համերաշխությունն ու ազգային միասնությունը, քաղաքացիական բախումների կողմնակից է». Մարուքյան

«Այս քարոզարշավը և այս ընտրությունները լավ օրից չեն, որ բերվել են Հայաստանում որպես թիվ մեկ օրակարգ: Այս ընտրությունը մեր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար է, այս ընտրությունը նոր բախումներ, նոր լարումներ, նոր բաժանումներ ստեղծելու համար չէ: Հետևաբար, «Լուսավոր Հայաստան»-ը քարոզում է համերաշխություն, միասնության կառավարություն»,- Երևանի կենտրոնում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երկու օր առաջ իշխող ուժի ներկայացուցիչներից մեկն ասում էր, որ ժուլիկներն են խոսում համերաշխությունից և ազգային համաձայնությունից: Ուզում եմ արձագանքել, որ նշված դերակատարը՝ մերժելով համերաշխությունն ու ազգային միասնությունը, քաղաքացիական բախումների կողմնակից է, և, հետևաբար, այդ ուժը չի կարող Հայաստանում վերականգնել քաղաքացիական համերաշխությունը»,- արձանագրեց Մարուքյանը:

| | |
1609 | 0
Facebook