Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Օլիգարխ Գռզոն «գործի» է անցել

10:55, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Օլիգարխ Գռզոն «գործի» է անցել

Վերջին օրերին ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ քաղաքական ուժերն ու նրանց հարող օլիգարխները, տարբեր ընկերությունների ղեկավարներ ընտրությունների շեմին սկսել են ճնշումներ գործադրել ենթակաների վրա։ Բազմաթիվ են տեղեկությունները Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո), Ռալֆ Յիրիկյանի, Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) և այլոց մասին։
     Համաձայն շրջանառվող լուրերի, իշխանություններին հաճոյանալու համար Գռզոն «երկու ճակատով է աշխատում»։
     Առաջինը՝ «Հայէկոնոմբանկ»-ն է։ Ասում են, որ Գռզոյի բանկում սկսել են «աշխատել» աշխատակիցների հետ, որոնցից պահանջվում է քվեարկել «Իմ քայլի» օգտին։ Բացի այդ, ըստ լուրերի, վարկերի սպասարկման մասնագետներին կարգադրվել է վարկի դիմող, վարկառու և ժամկետանց պարտքեր ունեցող քաղաքացիներին ակնարկներ ուղղել այն մասին, որ «ճիշտ ընտրություն» կատարելու դեպքում հնարավոր է վարկի տոկոսների պայմանների վերանայում՝ 1%-ի չափով։
     Երկրորդ ճակատը Գռզոյի մոլն ու առևտրային (նաև սննդային) մյուս կետերի աշխատակիցներն են։ Այս տարածքներում էլ ամենօրյա աշխատանք է սկսել Գռզոյի՝ նախկինում հայտնի «հարկ հավաքողների ջոկատը»։ Համաձայն շրջանառվող լուրերի, սրանք այն անձինք են, որոնք տարիներ շարունակ աշխատել են որպես Գռզոյի թիկնապահներ և հանրությանը հայտնի են իրենց քրեական անցյալով։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18879 | 0
Facebook