Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու նոր օրակարգ կընդունի». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

10:50, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու նոր օրակարգ կընդունի». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մոտ ժամանակներս Հյուսիսատլանտյան դաշինքը կընդունի «ՆԱՏՕ 2030» նոր օրակարգը, որի նպատակն է լինելու զսպել ապագա սպառնալիքները, այդ թվում՝ Ռուսաստանի աճող ագրեսիվությունը: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Սառը պատերազմի ավարտից հետո՝ դեռ երբեք ՆԱՏՕ-ն ավելի շատ միջոցներ չի ձեռնարկել իր պաշտպանության համար, քան այսօր, հայտարարել է Սթոլթենբերգը:
     «Մյուս կողմից, դժվարին ժամանակներում մենք պետք է մեր հարևանի՝ Ռուսաստանի հետ շարունակենք սպառազինության, ռազմական ու քաղաքական այլ խնդիրների վերահսկողության շուրջ երկխոսությունը։ Եթե մենք չխոսենք միմյանց հետ, չենք կարողանա վերացնել մեր տարաձայնությունները»,- ընդգծել է նա։
     Դաշինքի սպառնալիքների թվում պաշտոնյան նշել է նաև Չինաստանի ռազմական հզորության ամրապնդումը, միջազգային ահաբեկչության նոր ձևերը, կիբերգրոհների թվի աճն ու միջուկային զենք ունեցող երկրների ցուցակի ավելացումը:
     «Մենք արձանագրում ենք, որ վերջին շրջանում Ռուսաստանն ու Չինաստանը ամրապնդում են ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական համագործակցությունը»,- նշել է Սթոլթենբերգը՝ հայտարարելով նոր մասշտաբների և լուրջ մարտահրավերների մասին, որոնք կապված են ՌԴ-ի և ՉԺՀ-ի մերձեցման հետ:

| | |
1630 | 0
Facebook