Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Windows-ի նոր տարբերակը կներկայացվի հունիսի 24-ին

00:05, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
#Windows-ի նոր տարբերակը կներկայացվի հունիսի 24-ին

Ամերիկյան Microsoft ընկերությունը հունիսի 24-ին կներկայացնի Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակը։ Այս մասին ասված է կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլայի ստորագրած` շնորհանդեսի հրավերում։ Փոխանցում է Bloomberg գործակալությունը։
     Նոր ծրագրային ապահովումը կներառի դիզայնի թարմացում, Windows App Store-ի միջոցով լրացուցիչ հնարավորություններ ստեղծողների և մշակողների համար, ինչպես նաև օգտատերերի և համայնքների միջև կապի հաստատման ավելի հեշտ եղանակներ:
     Ծրագրային ապահովումը սկզբում կտարածվի, այսպես կոչված, Windows ինսայդերների շրջանում՝ մարդիկ, ովքեր շնորհանդեսից հետո կդիմեն ծրագրային ապահովման թեստավորմանը մասնակցելու համար:
     Bloomberg-ը նշում է, որ նոր տարբերակի մուտքը շուկա սպասվում է այս տարվա աշնանը:

4960 | 0
Facebook