Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեգան Մարքլն աղջիկ է լույս աշխարհ բերել

21:45, կիրակի, 06 հունիսի, 2021 թ.
Մեգան Մարքլն աղջիկ է լույս աշխարհ բերել

Սասեքսի դքսուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կին Մեգան Մարքլը Քալիֆորնիայում հունիսի 4-ին, տեղի ժամանակով առավոտյան ժամը 11:40-ին լույս աշխարհ է բերել աղջիկ երեխայի: Երեխային, ի պատիվ թագուհի Եղիսաբեթի ու արքայադուստր Դիանայի, անվանել են Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն-Վինձոր (կարճ՝ Լիլիբեթ Դիանա): Նշենք, որ թաքուհի Եղիսաբեթին ընտանեկան միջավայրում կոչում են Լիլիբեթ: Նորածինը զույգի երկրորդ երեխան է, առաջնեկը որդի Արչին է:

Դստեր ծննդաբերությանը հայրը ներկա է եղել: Այժմ մայրն ու նորածինն իրենց կատարելապես լավ են զգւմ, նրանք արդեն դուրս են գրվել ծնդատնից:

7846 | 0
Facebook