Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի նախագահը զգուշացրել է երկրին սպառնացող ջրի ճգնաժամի մասին

10:35, կիրակի, 06 հունիսի, 2021 թ.
Իրաքի նախագահը զգուշացրել է երկրին սպառնացող ջրի ճգնաժամի մասին

Մինչև 2035 թվականը Իրաքը կարող է ջրի պաշարների լուրջ պակաս ունենալ։ Այս մասին հայտարարել է նախագահ Բարհամ Սալեհը՝ խոսելով շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Ըստ գնահատականների՝ պատճառը տարածաշրջանում կլիմայի փոփոխության և Տիգրիս ու Եփրատ գետերի ջրերի անխնա սպառումն է:
     «Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքը ենթարկվել է տարբեր ցնցումների: Պատերազմը, պատժամիջոցները, ահաբեկչությունը և ներքին բախումները սպառնում են երկրի կայունությանը և իր քաղաքացիների բարեկեցությանը: Անապատացումը սպառնում է Իրաքի տարածքի 39% -ին, և մեր հողերի 54% -ը վտանգված է, կորցնում ենք գյուղատնտեսական ներուժը: Իսկ ամբարտակների կառուցումը Տիգրիս և Եփրատ գետերի վերին վտակներում նվազեցրեց ջրի հոսքը», – ասել է նախագահը:

5936 | 0
Facebook