Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մայիսի 6-ից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

11:40, շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
Հյուսիսային Կորեայի առաջնորդը մայիսի 6-ից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մայսիսի 6-ից հանրության առաջ չէր հայտնվել: Վերջին անգամ պետության ղեկավարը ներկա էր գտնվել Փհենյանում կայացած համերգին: Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը չէր հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդի բացակայության հնարավոր պատճառները՝ նշելով, որ այս փուլում «անտեղի» կլիներ որևէ գնահատական տալը:

«Рёнхап» գործակալությունը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 5-ին Կիմ Չեն Ընը վերջապես հայտնվել է հանրության առաջ: Նա ելույթ է ունեցել Կորեայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի նիստին՝ կարճ տեղեկացնելով առաջին կիսամյակում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին:

3409 | 0
Facebook