Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մեղրիում գաղտնի հանդիպում է կայացել. «Հրապարակ»

09:45, շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
Մեղրիում գաղտնի հանդիպում է կայացել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Այդ օրերին մամուլը գրեց, որ «պատահաբար» Սյունիքում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում։ Նախապես հյուրանոցը դատարկել են, աշխատակիցներին ուղարկել տուն, որ նրանք հանգիստ հանդիպեն և զրուցեն հյուրանոցի հարկաբաժիններից մեկում։ Պարզվում է՝ սա ամբողջը չէ։ Նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Թե ով՝ մեր աղբյուրներին հայտնի չէ։

Դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել։ Եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։ Այս հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ ադրբեջանական ուժերի ներխուժումը՝ Սև լճի հատվածից։ Ադրբեջանական կողմը միջանցքը պատկերացնում է Հայաստանի հարավի ամենանեղ՝ Իշխանասար-Սիսիան-Նախիջևան հատվածում։ Սրանով է պայմանավորված, որ հենց Իշխանասարի հատվածում են 3.5 կմ առաջխաղացում ունեցել մեր տարածքում և այնպիսի դիրք զբաղեցրել, որտեղից ամենաէֆեկտիվը կլինի ճանապարհի կառուցումը, որը հետագայում փաստացի կկտրի Սյունիքը Հայաստանից»:
     Մանրամասնեռրը՝ թերթի համարում:

11000 | 0
Facebook