Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել»․ Ժաննա Անդրեասյան

22:20, ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
«Մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը, որով տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել դպրոցում, եթե ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել մանկավարժի որակավորում ունեցողի կողմից։ Անհրաժեշտ պայման կլինի մանկավարժության ուղղությամբ առնվազն 30 կրեդիտ հավաքելը։ Նախագիծը հեղինակել էին ԱԺ գործընկերները»։

11496 | 0
Facebook