Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կրա՞կն ենք ընկել, որ դուք իրար հետ հարցեր ունեք լուծելու». Մարուքյանը՝ նախկին և ներկա իշխանություններին

15:10, ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
«Կրա՞կն ենք ընկել, որ դուք իրար հետ հարցեր ունեք լուծելու». Մարուքյանը՝ նախկին և ներկա իշխանություններին

«Եթե այս ընտրություններում հաջողություն ունենան գործող կամ նախկին իշխանությունները, մեզ ոչ մի լավ բան չի սպասվելու: Դուք շարունակելու եք իրար հետ պատերազմել, բայց էդ ընթացում թուրքերը մտել են ՀՀ տարածք: Դուք շարունակելու եք ձեր հաշիվները պարզել, բայց մենք ժամանակ չունենք, երկիրը ռեսուրս չունի, ներսում իրար միս ուտելը ճոխություն ա: Եթե սա կարող էինք մեզ թույլ տալ մինչև սեպտեմբերի 27-ը, դրանից հետո չեն կարող: Ձեր գերին ե՞նք, կրա՞կն ենք ընկել, որ դուք իրար հետ հարցեր ունեք լուծելու: Հունիսի 21-ից հետո մենք պետք ա այլ իրավիճակ ունենանք»,- ԱԺ-ում ելույթ ունեցավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսքն ուղղելով ներկա ու նախկին իշխանություններին: «Էս ժողովուրդը սպասում ա հունիսի 21-ին՝ ձեր ընտրվելու պատճառով արտագաղթի՞, թե՝ նրանց վերընտրվելու»,- շարունակեց պատգամավորը:

4296 | 0
Facebook