Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 172 միլիոնը

16:30, ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
#COVID_19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 172 միլիոնը

Հունիսի 4-ի առավոտյան, կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում կազմում է 172 161 792: Այս մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:

Համավարակի սկզբից ի վեր COVID-19-ից մահացածների թիվը հասել է 3 701 814-ի:
     Վարակվածների թվով առաջատար երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանն ու Բրազիլիան:
     Վարակվածների ու մահացածների թվով առաջատար է մնում ԱՄՆ-ը, որտեղ ընդհանուր առմամբ 33 326 128 վարակման դեպք է գրանցվել, իսկ մահացածների թիվը հասել է 596 401-ի:
     Վարակվածների թվով 2-րդ տեղը զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19 հաստատված դեպքերի թիվը հասել է 28 574 350-ի, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմել 340 702:
     Վարակվածների թվով 3-րդ տեղում Բրազիլիան է, որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 16 803 472 դեպք, մահացել է 469 388 մարդ:

3321 | 0
Facebook