Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ մեկին պետք չէ, հատկապես Հայաստանին». Արսեն Թորոսյան

12:00, ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
«Լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ մեկին պետք չէ, հատկապես Հայաստանին». Արսեն Թորոսյան

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների համագործակցության, ինչպես նաև մեր ԶՈՒ-երի աշխատանքի արդյունքում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն ամենաբարձր մակարդակով մեր անվտանգային համակարգում միակ գործընկերոջ հետ կա փոխըմբռնում լուծման վերաբերյալ, և նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի, որովհետև լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ մեկին պետք չէ տարածաշրջանում, հատկապես Հայաստանի Հանարպետությանը»,- ասաց Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե թշնամին մտել է Հայաստանի խորքը և չի ցանկանում հեռանալ, այս պահին էլ ձեռքբերումներ չեն արձանագրվել, ապա ի՞նչ աշխատանքներ են տարվում:

4267 | 0
Facebook