Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՊԿ երկրները Հայաստանում հատուկ զորավարժություններ կանցկացնեն

15:05, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
ՀԱՊԿ երկրները Հայաստանում հատուկ զորավարժություններ կանցկացնեն

«Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություններն այս տարի տեղի կունենա Հայաստանում, հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված զորավարժությունների ընթացքում 2 փուլով գործնական գործողություններ կմշակվեն՝ զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, որոնող շների ներգրավմամբ»,- լրագրողներին հայտնել է Զայնետդինովը:

Նա նշել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել այդ զորավարժության նախապատրաստման համար:

7561 | 0
Facebook