Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լենա Նազարյանը «իդիոտկա» անվանեց Թագուհի Թովմասյանին

12:40, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Լենա Նազարյանը «իդիոտկա» անվանեց Թագուհի Թովմասյանին

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադառնալով դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակներում պահվող զինվորների դիերի դեպքին, ելույթի վերջում ասաց. «Այս պայթյունավտանգ իրավիճակում ո՞րն է պետության մեսիջը, որ վաղը դուք վերածվելու եք պարկերով լցված դիակների որևէ սենյակում գցա՞ծ: Կարծում եմ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»: Ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նրան «իդիոտկա» անվանեց:

Քիչ առաջ պատգամավորը կրկին ելույթ ունեցավ՝ արձագանքելով Նազարյանի վարքագծին. «Իմ ելույթի ժամանակ խոսում էի Հայաստանում պղծված դիակների մասին և, որպես արձագանք, նախագահողը իրեն թույլ է տալիս ելույթից հետո վիրավորական արտահայտություն իմ հասցեին։ Տիկի՛ն Նազարյան, ամբիոնից պահանջում եմ ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու։ Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տաք իմ ելույթից հետո»:

12747 | 5
Facebook