Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Իրադարձություններ

Ամերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթ

11:25, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Ամերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթ

Ամերիաբանկը հայտարարում է վճարային քարտերի դիզայնի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ թե՛ անհատները, թե՛ ընկերությունները:

Մրցույթը կանցկացվի «Քո ձեռագիրը բոլորիս ձեռքում» խորագրի ներքո` հնարավորություն տալով նկարիչներին և դիզայներներին դրսևորելու իրենց հմտությունները, ստեղծելու քարտ, որը յուրաքանչյուրը կցանկանա ունենալ իր դրամապանակում:

Ներկայացված դիզայնը պետք է ստեղծվի բանկի կողմից տրամադրված նախատիպի և պահանջների հիման վրա: Հարկավոր է տրամադրել դիզայնի ադապտացիա 3 դասի քարտատեսակների համար` Classic/Standard, Gold և Platinum:

Մրցույթի մասնակիցները պետք է ուղարկեն դիզայնի իրենց տարբերակը/ները cardcontest@ameriabank.am էլ. փոստով ս.թ. հունիսի 2-ին` Երևանի ժամանակով 12:00-ից մինչև ս.թ. հունիսի 18-ը` Երևանի ժամանակով 18:00 ներառյալ:

Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով: Մրցույթի մասնակցությունն անվճար է։

Մրցանակային ֆոնդ

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի և ֆեյսբուքյան լայքերի քվեարկության արդյունքում առավելագույն ձայները ստացած լավագույն դիզայնը, կարժանանա 1 մլն ՀՀԴ մրցանակի (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ֆեյսբուքի լայքերով առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀԴ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀԴ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի առաքելությունն է` բարելավել կյանքի որակը, որդեգրած քաղաքականությունը` մարդակենտրոնությունը. ցանկացած լուծման կենտրոնում մարդն է:

Մրցույթի պայմաններին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` bit.ly/3uH02z0.

Ամերիաբանկը հայտարարում է բանկային քարտերի դիզայնի մրցույթ
| | |
3927 | 0
Facebook