Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել». Ալիև

10:45, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել». Ալիև

Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերը:

Միշելը՝ Եվրոմիության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել սահմանազատման և սահմանանշման գործընթացի մեկնարկին: Շառլ Միշելը կողմերին կոչ է արել համագործակցել այն հարցերի շուրջ, որոնք կապված են պահվող անձանց, ականազերծման և մարդասիրական այլ հարցերի հետ՝ լիակատար թափանցիկության պայմաններում:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել այդ կոչին։

Շառլ Միշելը երկու կողմերին կոչ է արել կառուցողական մթնոլորտում բանակցություններ վարել»,- հավելում է լրատվամիջոցը:

5227 | 0
Facebook