Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի ՆԳՆ-ը միջազգային թմրահանցագործության փաստ է բացահայտել․ թմրամիջոցներն ստացվել են Հայաստանից

16:45, չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
Վրաստանի ՆԳՆ-ը միջազգային թմրահանցագործության փաստ է բացահայտել․ թմրամիջոցներն ստացվել են Հայաստանից

Անօրինական կերպով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Վրաստանում 20-ամյա մի կին է ձերբակալվել, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը:

Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածը հետագա իրացման նպատակով թմրամիջոցներն ստացել է Հայաստանից։

Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում:

Ձերբակալվածի խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն և «Ալֆա-ՊՎՊ» մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույց։

Քրեական գործ է հարուցվել «Թմրանյութերի, դրանց համարժեքների կամ նոր հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահպանում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում է մինչև 6 տարի ժամկետով ազատազրկմամբ»:

4417 | 0
Facebook