Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սպիտակ ռասիստներն ահաբեկչական գլխավոր սպառնալիքն են ԱՄՆ-ի համար»․ Բայդեն

13:40, չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
«Սպիտակ ռասիստներն ահաբեկչական գլխավոր սպառնալիքն են ԱՄՆ-ի համար»․ Բայդեն

Սպիտակ ռասայի գերակայության գաղափարի կողմնակիցներն, այլ ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և «Ալ Քաիդա»-ն են ահաբեկչական ամենամեծ սպառնալիքն ԱՄՆ-ի համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Թալսա քաղաքում (Օքլահոմա նահանգ):
     «ԱՄՆ հետախուզական համայնքի տվյալներով՝ սպիտակ ռասայի գերակայության շարժման ահաբեկչական գործունեությունն այսօր ամենամահացու սպառնալիքն է հայրենիքի համար։ Ոչ «ԻՊ»-ը, ոչ «Ալ Քաիդան», այլ՝ սպիտակ ռասայի գերակայության շարժումը»,-ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
     «Ատելությունը երբեք չի հաղթի։ Մենք կարող ենք և պետք է ատելությանը ապաստան չտանք»,- նշել է Բայդենը։

3952 | 0
Facebook