Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա ապրում է աղքատության մեջ. ՔՈ

20:05, երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա ապրում է աղքատության մեջ. ՔՈ

Քաղաքացու որոշում ՍԴԿ ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը
     Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա ապրում է աղքատության մեջ, յուրաքանչյուր 5-րդը՝ թերսնվում է և դա անընդունելի է։ Հայաստանի իրար հաջորդող կառավարությունները առ այսօր չեն կարողացել լիարժեք ապահովել պետության ուղղակի պարտավորություններից մեկը՝ երկրի քաղաքացիների բարեկեցությունը։ Արդյունքում, Հայաստանում բարձր տոկոս են կազմում բռնության ենթարկվող, տարիքին համապատասխան զարգանալու հնարավորություններ չունեցող երեխաները։ Առավել անտեսված են հեռավոր և գյուղական բնակավայրերի երեխաները։
     «Քաղաքացու որոշում» կուսակցության ծրագրային հայեցակարգը հիմնված է համընդհանուր բարեկեցության սկզբունքի վրա, որը բացառում է մանկական աղքատության ցանկացած դրևում։ Ներկայիս ծնողներից խլած երջանիկ մանկությունը՝ ներկայիս մանուկներից խլելու շղթան ընդհատողները մենք ենք։
     Մենք վճռական ենք և պատրաստ ենք անել ամեն հնարավորը, մեր մանուկների համար թե՝ հիմա, և թե՝ հետագայում արժանապատիվ և բարեկեցիկ մանկությունը ապահովելու համար։
     Միացե՛ք մեզ»։

| | |
1535 | 0
Facebook