Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քոչարյանն առաջարկել է կրճատել վարչապետի լիազորությունները․ #РБК

12:10, երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Քոչարյանն առաջարկել է կրճատել վարչապետի լիազորությունները․ #РБК

Հայաստանը պետք է բարեփոխի իշխանության համակարգը՝ սահմանափակելով վարչապետի լիազորությունները, РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Խորհրդարանական կառավարման մոդելն անհաջող է Հայաստանի համար, վստահ է Քոչարյանը։ «Հայաստանի ոչ մի նախագահ չի ունեցել այնքան լիազորություն, որքան ունի Հայաստանի վարչապետը։ Դա ուղղակի անթույլատրելի է։ Խորհրդարանական կառավարման անցնելը, ինձ թվում է, սխալ քայլ էր»,- ասել է նա։

Քոչարյանի կարծիքով՝ վարչապետը չպետք է ունենա այնքան լիազորություն, որքան հիմա ունի. «Որովհետև այս իշխանությունը գրեթե ոչնչով հավասարակշռված չէ։

Խախտվել են բոլոր զսպումներն ու հակակշիռները, որոնք ուղղակի պետք է լինեն պետական իշխանության համակարգում»։ Նախկին նախագահի կարծիքով՝ նոր կարգը պետք է զգուշորեն փոխել։ «Զգուշորեն, սակայն այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր պետք է անել, պարզապես պարտադիր է։ Առնվազն կրճատել վարչապետի անձնական իշխանությունը։ Իրավապահ մարմինները չպետք է ենթարկվեն երկրի վարչապետին։ Դա պարզապես խայտառակություն է. չէր կարելի դա անել ոչ մի դեպքում»,- ասել է նա։

4429 | 0
Facebook