Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ դեսպանը հայտարարել է, որ չի ստացվի արագ չեղարկել դեպի Թուրքիա ավիաթռիչքների սահմանափակումները

16:50, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
ՌԴ դեսպանը հայտարարել է, որ չի ստացվի արագ չեղարկել դեպի Թուրքիա ավիաթռիչքների սահմանափակումները

Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել է, որ ՌԴ-ից Թուրքիա թռիչքների սահմանափակումներն արագ չեն վերացվի։

Ապրիլի 12-ին որոշում է կայացվել կասեցնել Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը՝ երկրում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի վատթարացման ֆոնին:

«Մենք հիշում ենք անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները, երբ փորձում էինք կռահել, թե երբ կարող է, և կբացվի զբոսաշրջային սեզոնը: Մենք սպասում ու սպասում էինք՝ սկզբում հւնիսին, հետո հուլիսին, բայց Ռուսաստանից ավիափոխադրումների համար սեզոնն ամբողջությամբ բացվեց միայն օգոստոսի 10-ին»,- հիշեցրել է նա։

Երխովը նշել է, որ COVID-19 համավարակը դեռ շարունակվում է, հազարավոր թեստեր դրական արդյունք են ցույց տալիս, ամեն օր մարդիկ են մահանում, այդ պատճառով այս հարցը գտնվում է 2 պետությունների գերատեսչությունների հսկողության տակ, որոնք պարտավոր են ապահովել բնակչության և հարավ ժամանող զբոսաշրջիկների առողջությունը:

3860 | 0
Facebook