Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ընը 24 օր չի երևացել հանրության առաջ

14:45, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Կիմ Չեն Ընը 24 օր չի երևացել հանրության առաջ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին 24 օրվա ընթացքում հանրության առջև չի հայտնվել: Վերջին անգամ պետության ղեկավարը մայիսի 7-ին ներկա է գտնվել Փհենյանում կայացած համերգին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը:

«Սա այս տարվա ամենաերկար ժամանակահատվածն է, երբ Կիմ Չեն Ընը չի հայտնվել հանրության առաջ»,- նշել է պաշտոնյան: Նա չի հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդի բացակայության հնարավոր պատճառները՝ նշելով, որ այս փուլում «անտեղի» կլիներ որևէ գնահատական տալը:

Ավելի վաղ հարավկորեացի փորձագետները կարծիք էին հայտնել, որ Կիմ Չեն Ընն այս տարի ավելի հազվադեպ է այցելում հրապարակային միջոցառումների՝ կորոնավիրոսային վարակի հետ կապված մտավախությունների պատճառով։

3957 | 0
Facebook