Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 6.5 մլն խմ

10:15, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 6.5 մլն խմ

«Ջրային կոմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի մակարդակը մայիսի 27-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել` 1900.90 մ (31.05.21թ.), որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 13 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 38 սմ-ով։
     «Արփա-Սևան» թունելով տարեսկզբից մինչև 31․05․2021թ․ ընկած ժամանակահատվածը Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 108 մլն խմ ջուր։
     31.05.2021թ-ի դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 6.5 մլն խմ»:

2444 | 0
Facebook