Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Բժիշկը նշել է՝ ում չի կարելի ելակ ուտել

00:15, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Բժիշկը նշել է՝ ում չի կարելի ելակ ուտել

Բժիշկ-սննդաբան Օլգա Կորաբլյովան նշել է, թե ինչու չպետք է ելակ ուտել քաղցած ժամանակ և տալ փոքր երեխաներին․
     «Ելակը կարող է ուժեղ սննդային ալերգիա առաջացնել։ Հաճախ հատապտուղն առաջացնում է իմունային համակարգի արտահայտված ռեակցիա, հատկապես, եթե մարդը խնդիրներ ունի ստամոքս-աղիքային տրակտի հետ: Ծանր դեպքերում հնարավոր է անաֆիլակտիկ շոկ (սուր ռեակցիա, որի ժամանակ ճնշումն ընկնում է, իսկ շնչուղիներն արգելափակվում են):
     Այսպիսով, ելակը խորհուրդ չի տրվում կերակրող մայրերին կամ հղիներին, որպեսզի երեխայի մոտ ալերգիա չառաջանա: Այդ նույն պատճառով խորհուրդ չի տրվում ելակ տալ մինչ 1 տարեկան երեխաներին»,- զգուշացնում է մասնագետը։
     Բացի այդ, խորհուրդ է տրվում խուսափել ելակից սուր արտահայտված գաստրիտի և ստամոսքի խոցի ժամանակ. հատապտղի մեջ թրթնջուկաթթու կա, որը կարող է սուր նոպա առաջացնել:
     «Քաղցած ժամանակ նույնպես վնասակար է ելակ ուտելը, հատապտուղը չափազանց թթու է։ Ավելի լավ է այն ուտել որպես աղանդեր»,- կարծում է սննդաբանը։

18777 | 0
Facebook