Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի են դաժանաբար սպանել. ահազանգ

15:45, շաբաթ, 29 մայիսի, 2021 թ.
Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի են դաժանաբար սպանել. ահազանգ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է. «Newspress.am կայքն ահազանգել է Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության վերաբերյալ։
     Համացանցում է հայտնվել լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Նրանք, ըստ ամենայնի, սպանել են այդ քոթոթին ու հպարտանում են իրենց որսով։
     Շրջակա միջավայրի նախարարությունը դիմում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
     Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։
     Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։
     Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
     Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
     ✅ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով
     ✅ կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
     ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (թեժ գիծ՝ 119) կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»։

5367 | 0
Facebook