Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բայդենի վարչակազմը 24,005,000 դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում Հայաստանին

10:51, շաբաթ, 29 մայիսի, 2021 թ.
Բայդենի վարչակազմը 24,005,000 դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում Հայաստանին

Բայդենի վարչակազմն առաջարկում է ավելի քան 24 մլն դոլարի չափով հետպատերազմյան օգնություն տրամադրել Հայաստանին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ նախագահի բյուջեում նշված չէ Արցախի Հանրապետության մասին։

ԱՄՆ սենատորների և ներկայացուցիչների երկկուսակցական կոալիցիան մի քանի անգամ վարչակազմին կոչ է արել առնվազն 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին:

«Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասնյակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

9085 | 0
Facebook