Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արա Այվազյանն ԱԽ նիստին գլխով նշան է արել. ի՞նչ է կատարվել նիստից հետո. «Հրապարակ»

09:45, շաբաթ, 29 մայիսի, 2021 թ.
Արա Այվազյանն ԱԽ նիստին գլխով նշան է արել. ի՞նչ է կատարվել նիստից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պայթյունավտանգ է, և չի բացառել էսկալացիան։ Սրանով է բացատրել իր «փոխշահավետ» առաջարկն Ադրբեջանին՝ երկուստեք զորքը հետ քաշելու և ՀՀ պետական սահմանին դիտորդներ տեղակայելու մասին։

Չի ասել՝ համաձա՞յն է Ադրբեջանն այդ առաջարկի հետ, քննարկվե՞լ է այն ռազմավարական դաշնակցի հետ։ Ներկաներն անակնկալի են եկել՝ ժամեր անց տեղեկանալով արտգործնախարարի հրաժարականի մասին, քանի որ նիստի ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, թե այս առաջարկի հետ կապված հանձնարարական է տվել նախարարին, և Այվազյանը գլխով համաձայնության նշան է արել։ Նրանք ենթադրում են, որ դրանից հետո նոր զարգացում է եղել, որը նրան դրդել է այդ քայլին»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

13685 | 0
Facebook