Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԻԵԴ-ը ստացել է գերեվարված զինվորականների վերաբերյալ Հայաստանի դիմումը

14:50, ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ.
ՄԻԵԴ-ը ստացել է գերեվարված զինվորականների վերաբերյալ Հայաստանի դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորականների իրավունքների պաշտպանությունն ապահովելու Հայաստանի դիմումը: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել են Ստրասբուրգի դատարանում։

«Դատարան նման միջնորդություն է ներկայացվել, այն այժմ քննվում է։ Առայժմ չենք կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով ապահովել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորականների իրավունքների պաշտպանությունը։

3750 | 0
Facebook