Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր». վարչապետի պաշտոնակատար

13:55, ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ.
«Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր». վարչապետի պաշտոնակատար

«Մեզ ասում են՝ Մեղրի, Մեղրի Մեղրի: Որևէ մեկը կարա՞ ասի, որ ես ՀՀ որևէ պաշտոնյայի առաջ հարց եմ դրել, քննարկել, որ Մեղրին կամ Մեղրիի միջանցք կարանք տանք: Տենց բան չի քննարկվել ու չի քննարկվելու: Իսկ Քոչարյանը 1999-ին ԱԽ նիստ ա հրավիրել, որ Մեղրին պետք ա փոխանակենք, տանք Ադրբեջանին: ԱԽ նիստ ա եղել, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են արտահայտվել, դրանից հետո Վազգեն Սարգսյանը գնացել ա, Մեղրիում հայտարարել ա՝ Մեղրին պայթելու ա Երևանի կենտրոնում, դրանից հետո ինչ-որ մեկը մտել ա ու խորհրդարանում գնդակահարել Սարգսյանին ու Դեմիրճյանին: Էդ դուք եք մեզ ասում դավաճան ու Թուրքիայի գործակալի ակնարկ անո՞ւմ»,- շարունակելով Հոկտեմբերի 27-ի թեման ու արձագանքելով Ռ. Քոչարյանի հայտարարություններին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին՝ Փաշինյանը կրկնեց. «Մենք ասում ենք՝ Ադրբեջանը պատերազմ է ուզում հրահրի, Ադրբեջանն ասում է՝ չէ, դրանք ընդամենը սահմանային հարցեր են, ասում ենք՝ շատ լավ, եկեք պայմանավորվենք, որ կոնֆլիկտ չի լինում, զորքերը հետ ենք քաշում: Դիտորդներ են գալիս միջազգային: Եթե սենց ա, կամ իրանց կամ մեզ, էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:

5962 | 0
Facebook