Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Լապշին

12:45, ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ.
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Լապշին

Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանի գլխավոր թերթերից մեկը՝ Musavat-ը, ուղիղ տեքստով գրում է, որ հայ զինվորականների գերեվարումն անհրաժեշտ էր ապագա առևտրի համար:

Տեքստի ընդգծված մասի բառացի թարգմանությունը՝ «մենք նրանց անվերջ չենք պահի և առևտրից հետո հետ կվերադարձնենք»։ Առևտրի տակ, ըստ ամենայնի, զինվորների դիմաց տարածքային զիջումներ են ենթադրվում։ Ձեզ դա զարմացնո՞ւմ է։ Անձամբ ես այդ մասին միշտ ասել եմ»։

3884 | 0
Facebook