Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ը նշել է Հայաստանի հետ սահմանին լարվածության պատճառը

15:10, հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ը նշել է Հայաստանի հետ սահմանին լարվածության պատճառը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացի շուրջ լարվածությունն առաջանում է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով:

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ Հայաստանի հիստերիկ պահվածքն անհասկանալի է։ Ադրբեջանցի զինծառայողները տեղակայվում են ոչ թե Հայաստանի, այլ մեր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Գործընթացի շուրջ իրավիճակը սրելու փորձերը բխում են Հայաստանի ներքաղաքական գործընթացների լարվածությունից և անկայունությունից։ Այն, որ այս ամենը տեղի է ունեցել նախընտրական շրջանում, հաստատում է դա»,-Բայրամովի խոսքը մեջբերում է РИА Новости-ն։
     Նրա խոսքով, «Հայաստանում քաղաքական ուժերը փորձում են օգտագործել այս իրավիճակը»:
     «Ընդհանուր առմամբ, մենք այդ միտումը շատ վնասակար ենք համարում, դա գնահատում ենք որպես հարված եռակողմ հայտարարության իրականացմանն ու տարածաշրջանում կայունությանը»,–ասել է նա:

7360 | 0
Facebook