Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ը պետք է օգտագործի միջազգային բոլոր լծակները՝ իրադրությունը շտկելու և կարգավորելու համար». Նիկոլ Փաշինյան

11:25, հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ.
«ՀՀ-ը պետք է օգտագործի միջազգային բոլոր լծակները՝ իրադրությունը շտկելու և կարգավորելու համար». Նիկոլ Փաշինյան

«Այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»,- այսօր Կառավարության նիստին՝ անդրադառնալով գերեվարված զինծառայողների խնդրին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 6 զինծառայողներն ունեցել են ինժեներական խնդիր և իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ. «Այսինքն դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ դա «ըստ էության գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»:

Փաշինյանն ընդգծեց, որ հարցն ամենևին չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով:

«Վերջին դեպքերը և այս միջադեպերն արձանագրում են, որ սա բոլորովին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացվել Ադրբեջանի կողմից: Սա Հայաստանի տարածքային ամբողջականության անվտանգությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է, որ ՀՀ-ը պետք է օգտագործի միջազգային բոլոր լծակները՝ իրադրությունը շտկելու և կարգավորելու համար»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու են:

4725 | 5
Facebook