Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ-ը հրապարակել է գերեվարված զինծառայողների անունները

10:45, հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ.
ՊՆ-ը հրապարակել է գերեվարված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ը հրապարակել է գերեվարված զինծառայողների անունները. «Ի հավելումն նախորդ հաղորդագրության հայտնում ենք, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է հաղորրդագրության մեջ:

40722 | 0
Facebook