Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ սահմանից գերեվարված չենք կարող անվանել․ դա առևանգում է »․ Լիլիթ Մակունց

10:25, հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ.
«ՀՀ սահմանից գերեվարված չենք կարող անվանել․ դա առևանգում է »․ Լիլիթ Մակունց

«Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից, պաշտոնական մեկնաբանությամբ, գերեվարվել են հայ զինվորներ, սակայն ՀՀ սահմանից մենք չենք կարող անվանել գերեվարում․ դա առևանգում է»,- այսօր՝ ԱԺ հերթական նիստի մեկնարկին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում»,- նկատեց Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը կոչ արեց ՀՀ բոլոր գործընկերներին հստակ գնահատական հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ։

«Հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին, և այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման էսկալացիաների»,- հավելեց Մակունցը։

7998 | 0
Facebook